National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
18.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
23.05.2023
Պետական հողամասերի օտարումից առաջացած գումարի 30 տոկոսը կփոխանցվի համայնքին. Վաչե Տերտերյան
1 / 3

Այս օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է փոփոխություն, համաձայն որի` հետայսու, բացի պետական գույքի մասնավորեցումից առաջացած գումարների 30 տոկոսի, համայնքային բյուջեի եկամուտ կհամարվեն ու բյուջեներ կփոխանցվեն նաեւ պետական հողամասերի օտարումից առաջացած գումարների 30 տոկոսները: Այս մասին մայիսի 23-ին Ազգային ժողովի լիագումար նիստերի դահլիճում ասել է Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը` ««Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության oրենքների նախագծերի փաթեթի զեկուցման ընթացքում:

Փոխնախարարի խոսքով սա համակարգային նշանակություն ունեցող նախաձեռնություն է, որը ֆինանսական ապակենտրոնացման հնարավորություններ է ստեղծում համայնքներում:

Գերատեսչության ներկայացուցիչը հայտնել է, որ նախագծերի փաթեթը քննարկվել է համապատասխան հանձնաժողովում:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը Վաչե Տերտերյանից հետաքրքրվել է` արդյո՞ք կա օրենսդրական կարգավորում, որով պետական հողամասերի վարձակալության արդյունքում եւս ստացված գումարից համայնքին տոկոսներ կփոխանցվեն, ինչին ի պատասխան` փոխնախարարը հայտնել է, որ հարցը վաղուց է կարգավորված:

«Հողամասերի վարձակալությունից համայնքներին տոկոս տրվում է, դա կոչվում է համայնքային եկամուտ: Միայն հողերի օտարման պարագայում էր, որ ամբողջ հասույթն ուղղվում էր պետական բյուջե: Հիմա համահավասարեցնում ենք հողերն ու պետական սեփականության գույքը եւ դիտում որպես մի գաղափարախոսություն: Վստահ եմ` համապատասխան զարգացումների պարագայում հետեւողականորեն գնալու ենք համայնքների եկամուտները բարձրացնելու ճանապարհով, կանդրադառնանք նաեւ 30 տոկոս տոկոսային շեմի փոփոխությանը»,- ասել է Վաչե Տերտերյանը:

Հարակից զեկույցով հանդես է եկել Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Դավիթ Դանիելյանը: Նա հայտնել է, որ նախագծով փորձ է արվում աջակցել համայնքներին ու մեծացնել դրանց ռեսուրսները: Պատգամավորը կոչ է արել կողմ քվեարկել նախագծին, քանի որ հանձնաժողովում այն ստացել է դրական եզրակացություն: 


18.05.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնեւում էր
ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով  Շվեյցարիայում էր:  Ժնեւում Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի, Կանադայի սենատի նախագահի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ: ԱԺ նախագահը մասնակցել է Միջխորհրդարանական միության խորհրդար...

18.05.2024
Ալեն Սիմոնյանը Ժնեւում հանդիպել է Կանադայի սենատի նախագահի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի նիստի շրջանակում հանդիպումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահ Ռեյմոնդ Գանյեի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակ Համդա բինթ Հասսան Ալ-Սուլեյթիի հետ: Ք...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am